Օգտակար խորհուրդներ
Ինչով են վտանգավոր ժամանակակից տները. 1in.am
Բժիշկները վստահեցնում են, որ ժամանակակից տներում մեզ շատ վտանգներ են սպառնում, որոնց մասին նույնիսկ չենք կասկածում: Այս մասին հայտնում է segodnya.ua-ն՝ հղում կատարելով թերապևտ Նատալյա Գորդիենկոյին և ընտանեկան բժիշկ Ալեքսեյ Մաքսիմենկոյին:
Հատակ և պատեր
Էժան լինոլեումն ինքնին թունավոր խեժ է արտադրում, իսկ եթե այդպիսի մակերևույթի վրա արևի ճառագայթներ են ընկնում, խեժի գոլորշացման ինտենսիվությունը մի քանի անգամ մեծանում է: Թունավոր արտանետումների աղբյուր են նաև պենոպլաստից, պոլիստիրոլից և պոլիուրեթանային հարդարման նյութերը և ջերմամեկուսիչ սալիկները, նաև ոչ որակյալ ներկերը, լաքերը, սոսինձները, փայլաքսուքները, վառ արտահայտված հոտով այլ նյութեր:
Ի՞նչ անել: Մի՛ տնտեսեք վերանորոգման նյութերի վրա և դրանք ընտրեք միայն շինանյութերի մասնագիտացված խանութներում, որոնք արտադրանքի որակի արտոնագիր ունեն: Փաթեթի վրա փնտրեք СЕ որակի նշանը, որը երաշխավորում է տոքսինների բացակայությունը: Ներսի հարդարման համար մի՛ օգտագործեք դրսի աշխատանքների համար նյութեր: Հնարավորության դեպքում ընտրեք էկոլոգիապես մաքուր շինանյութեր՝ փայտ, քար, կերամիկական սալիկ, թղթե պաստառներ, ջրային հիմքով ներկեր, բնական լաքեր ու սոսինձներ: Արտադրանքի սուր քիմիական հոտը տոսքիկ նյութերի պարունակության նշան է:
Փայտատաշեղային սալիկից կահույք
Այս նյութի արտադրության ժամանակ օգտագործվում են միզանյութաֆորմալդեհիդային խեժեր: Դրանցից փրկել կարող է կահույքի հատուկ թաղանթը և պաշտպանական եզրերը: Դրանք չօգտագործելու դեպքում թույնը սկսում է օդում տարածվել: Հատուկ վտանգ են պարունակում նաև հետևի նրբատախտակե պատերը, «մերկ» դարակներն ու պահարանները, շատ քերծված փայտատաշեղային սալիկները:
Ի՞նչ անել: Կահույք գնեք հայտնի արտադրողներից և կարդացեք հիգիենիկ արտոնագիրը: Հնարավորության դեպքում ընտրեք բնական փայտ:
Սպասք
Եթե տեֆլոնային հակաայրուքային թավայի վրա նույնիսկ փոքր քերծվածք է առաջանում, դրանից պերֆտորոկտանային թթու է անջատվում: Այն տարբեր հիվանդություններ է առաջացնում, ընդհուպ` ուռուցքային: Էմալապատ սպասքը ևս խոցելի է: Էժան մետաղական կաթսաներն ու թավաներն անջատում են նիկելի և քրոմի ոչ անվտանգ իոններ: Բայց ամենավնասակարն ալյումինից էսպասքն է: Պակաս վտանգավոր չեն նաև մելամինե ափսեները:
Ի՞նչ անել: Նախընտրությունը տվեք ստուգված ապրանքանիշերի սպասքին: Պարզեք՝ ինչ նյութից են պատարստված, ինչպես պետք է օգտագործել: Ամենաանվտանգը չժանգոտվող պողպատից, ճենապակուց, ապակուց, կերամիկայից սպասքն են: Ավելի լավ է կաթսան լինի տիտանե կամ կերամիկական մակերևույթով: Ալյումինից ընդհանրապես հրաժարվեք: Մակերևույթը պետք է իդեալական հարթ լինի, առանց բծերի, ելուստների:
Սպասք լվանալու սպունգներ
Սպասք լվանալու սպունգի և կտրտելու տախտակների վրա ավելի շատ մանրէներ են կուտակվում, քան զուգարանակոնքի եզրերին: Դրանք ակտիվորեն բազմանւմ են և հեշտությամբ կարող են ընկնել ուտելիքի մեջ:
Ի՞նչ անել: Գոնե շաբաթը մեկ անգամ ախտահանեք խոհանոցային բոլոր սպունգները, անձեռոցիկները, սրբիչները և մյուս պարագաները: Խոհանոցում պետք է 2 կտրտելու տախտակ լինի. մեկը՝ հում մսի, մյուսը՝ մնացած մթերքների համար:
Տզեր
Փոշու տզերը, փոքր (0,1-0,5 մմ) սարդանման միջատները սիրում են 22-26 °С ջերմաստիճան և մեծ խոնավություն (55%): Ապրում են բնական գորգերում, ներքնակներում ու բարձերի մեջ, ծածկոցների ու փափուկ կահույքի վրա: Միջատները կարող են շատ ուժեղ ալերգիաներ առաջացնել:
Ի՞նչ անել: Փոշու տզեր ապրում են բոլոր բնակարաններում: Սակայն դրանք փոքր քանակի դեպքում անվնաս են: Վտանգավոր են դառնում մեծ քանակի դեպքում: Դրանց բազմացումից խուսափելու համար պարտադիր օդափոխեք բնակարանը, պարբերաբար աղի լոծույթով խոնավ մաքրում արեք (5-10 ճ. գ. աղ 1 դույլ ջրի համար), փետուրով ծածկոցներն ու բարձերը փոխարինեք սինթետիկով (բայց` որակյալ), փափուկ կահույքն ընտրեք կաշվե կամ կաշվե փոխարինիչ մակերևույթով:
Բույսերի ծաղկամաններ
Պատուհանագոգին դրված բույսերը կարող են ալերգիա առաջացնել:
Ի՞նչ անել: Համոզվեք, որ յուրաքանչյուր տնային բույսից ալերգիա չունեք: Եթե մեկ շաբաթ այդ բույսը սենյակում պահելուց հետո լավ զգաք, կարող եք այն պահել տանը:
Էլեկտրամագնիսական ճառագայթներ
Կենցաղային իրերից վտանգավոր են բջջային հեռախոսը, հեռուստացույցը, համակարգիչը, նույնիսկ միկրոալիքային վառարանը: Դրանք բոլորը էլեկտրամագնիսական ճառագայթների աղբյուր են, որոնց նկատմամբ առավել զգայուն են նյարդային, սրտանոթային, վերարտադրողական և էնդոկրին համակարգերը:
Ի՞նչ անել: Համակարգիչն ու հեռուստացույցը մի՛ դրեք ննջասենյակում, սենյակը սրբեք հեռուստացույց դիտելուց հետո: Բջջային հեռախոսը մարմնին մոտ մի՛ պահեք: Հին միկրոալիքային վառարանից ազատվեք. դրա ճառագայթումը չափազանց մեծ է, իսկ նոր մոդելն անջատեք լարով, երբ չեք օգտագործում:
Պլաստիկե շշեր
Կրկնակի օգտագործման դեպքում պլաստիկե շշերն անջատում են ֆտալատներ, որոնք էնդոկրին խանգարումներ են առաջացնում:
Ի՞նչ անել: Բացի պլաստիկի օգտագործումը սահմանափակելուց՝ դրա մեջ մի՛ լցրեք ալկոհոլ և տաք ըմպելիք, մի՛ տաքացրեք միկրոալիքային վառարանում, դրանում երկար ժամանակ հեղուկ մի՛ պահեք:
Տաքացուցիչներ
Յուղով տաքացուցիչների գլխավոր վտանգն այն է, որ դրանք կարող են հրդեհ առաջացնել, նաև մեծապես չորացնում են օդը, ինչը կարող է շնչառական օրգաների խնդիրներ առաջացնել:
Ի՞նչ անել: Տաքացման մի քանի ռեժիմով և գերտաքացումից, ինքնահրկիզումից պաշտպանության համակարգով մոդել ընտրեք:
Կենցաղային քիմիա
Թունաքիմիկատներ կարող են լինել օդի թարմացուցիչներում, լվացքի փոշիների, մաքրող միջոցների, կենցաղային քիմիայի և տնային մակաբույծների դեմ այլ միջոցների մեջ:
Ի՞նչ անել: Ուշադիր կարդացեք մարքող միջոցների բաղադրությունը և մի՛ մոռացեք ռետինե ձեռնոցների, շնչառական օրգանների պաշտպանության մասին:
26.01.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ